Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա․ Շահբազ Շարիֆ

Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա․ Շահբազ Շարիֆ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ խաղաղության հասնելու հնարավորությունն այժմ առավել իրական է, քան երբևէ։

«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա»,-նշել է նա։

Շարիֆի խոսքով՝ չնայած Պակիստանի շարունակական ակտիվ միջնորդական ջանքերին, առկա է նաև ապատեղեկատվական արշավ, որն իրականացվում է այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված են խափանել խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Չնայած տեղեկատվական աղմուկին՝ մենք կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցված տեքստը պատրաստ է, և Պակիստանն այժմ սերտորեն աշխատում է երկու կողմերի հետ՝ հետագա քայլերը որոշելու համար», – հայտարարել է Պակիստանի վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում