Իրանը երկու ամիս անց վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով․ CNBC

Իրանը երկու ամիս անց վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով․ CNBC

Իրանը շուրջ երկու ամսվա դադարից հետո կրկին սկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով էներգետիկ շուկաների վերլուծությամբ զբաղվող Kpler ընկերության տվյալներին։

Kpler-ի տեղեկություններով՝ առնվազն երեք իրանական նավթատար լքել են Հորմուզի նեղուցի շրջանը՝ տեղափոխելով գրեթե 5 միլիոն բարել նավթ։

Մասնավորապես, իրանական պետական National Iranian Tanker Company-ին պատկանող Diona և Hero 2 սուպերտանկերները արտահանել են մոտ 3,8 միլիոն բարել հում նավթ։

Վերլուծական ընկերության տվյալներով՝ նավերը կարողացել են անվտանգ անցնել այն տարածքով, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։

Փորձագետների գնահատմամբ՝ արտահանման վերականգնումը կարող է կարևոր ազդակ լինել համաշխարհային էներգետիկ շուկաների համար, քանի որ Հորմուզի նեղուցը համարվում է նավթի և գազի միջազգային փոխադրումների առանցքային ուղիներից մեկը։ Իրանական մատակարարումների վերադարձը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության պայմաններում էներգակիրների հոսքերի կայունացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում