Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Դոնալդ Թրամփ

Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Դոնալդ Թրամփ

Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը։ Նրանք սպառված են։ Մենք կսպասենք 60 օր։ Նրանք ոչ մի գումար չեն ստանա, ոչ մի տասը ցենտ»,- գրել է Թրամփը:

Թրամփի խոսքով պատերազմը թուլացրել է Իրանին և այն այլևս ոչինչ չունի:

«Պատերազմը թուլացրել է Իրանին։ Այն այլևս չունի Ռազմաօդային ուժեր, Ռազմածովային նավատորմ, հակաօդային սարքավորումներ, ռադարներ կամ գործնականում ուրիշ ոչինչ, և այնուամենայնիվ «Հիմարոկրատները» (Dumocrats) ասում են, որ Իրանն այժմ ավելի լավ վիճակում է, քան չորս ամիս առաջ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ նրանք խուսափում են պատասխանատվությունից։ Որքա՞ն հիմար կարող են լինել որոշ մարդիկ»,- գրել է Թրամփը Truth Social-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում