«Հեզբոլլահի» ոչնչացման ծրագիրը ձախողվել է․ Նաիմ Քասեմ

«Հեզբոլլահի» ոչնչացման ծրագիրը ձախողվել է․ Նաիմ Քասեմ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իսրայելի նպատակները չեն իրականացվել, իսկ շարժման դեմ իրականացվող գործողությունները չեն հասել իրենց արդյունքին։

Հեռուստաուղերձի ընթացքում Քասեմն նշել է, որ «Հեզբոլլահի» ոչնչացմանն ուղղված ծրագրերը ձախողվել են։

«Իսրայելի ծրագրերը փակուղի են մտել, իսկ վերջնական հաղթանակը, որը ենթադրում է օկուպանտների լիակատար և վերջնական դուրսբերում լիբանանյան տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից, անխուսափելի է», — հայտարարել է նա։

«Հեզբոլլահի» առաջնորդի հայտարարությունը հնչում է տարածաշրջանում շարունակվող լարվածության և Լիբանանի հարավում անվտանգության իրավիճակի շուրջ քննարկումների ֆոնին։

Վերջին ամիսներին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները շարունակում են մնալ Մերձավոր Արևելքում անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը, մինչ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի խախտումների և ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում