Պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար. Ռոբերտ Քոչարյան

Պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։ Պատասխանելով իր դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքել է․ «Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է իմ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ, ուղղակի, շատ արագ՝  երկու օրում գործ են ստեղծել»։

Նա ընդգծել է, որ դրանից առաջ, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, որևէ քրեական գործ չկար, սակայն մեկ օր անց պարզվում է, որ այդպիսի գործ արդեն կա։

«Այո, հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ։ Աբսուրդ է, ուղղակի, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել։ Ամբողջ այդ մեղադրանքի մեջ նկարագրված գործողությունը , որը վերաբերում է ինձ որպես նախագահ այն է, որ 2004 թ․-ին վավերացրել եմ կառավարության որոշումը։ Վերջ, ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի»։

Երկրորդ նախագահի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի կառավարության որոշման վավերացումը՝ հետագա  զարգացումների հետ։

«Ինձ համար ուղղակի մարդը, որն ասում է, որ խնդիր չկա, ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ և չտալ, այդ մարդն ամենից շատ պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե Կառավարության ղեկավար

Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել են բյուջետային կաշառք։ Քանի՞ թոշակառուի վրա է ազդել այդ ընտրակաշառքն այդ ընտրությունը կատարելու տեսանկյունից»,-նշել է Ռուբերտ Քոչարյանը։

Նա ասել է, որ դրան պետք է գումարվի այն, թե ինչ է կատարվել ընտրությունների օրը։

«Մենք հիմա ստուգում ենք ցուցակները մոտավորապես 30  հազարի տարբերություն կա քվեաթերթիկների քանակի և մատյաններում ընտրողների ստորագրությունների միջև»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դրա բացատրությունը պետք է տալ, որը չկա։

Նրա խոսքով՝ այն, ինչը, որ կիրառվել է մինչև ընտրությունները, եթե պայմանականորեն կիրառվեր Խաչիկ գյուղի մի գյուղացու համար, որին ոչ մեկը չէր ճանաչում, մի քիչ ավելի մեծ տոկոս կհավաքեր, քան Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով նաև վարորդների խախտումները ներելու մասին իշխանության քայլերը։

Մեկնաբանելով Նիկոլ փաշինյանի  հայտարարությունը թե ինքը «կրքոտ հռետոր» է՝ Քոչարյանն ասել է. «Հատուկ բուժհաստատություններ կան, որտեղ մեկը Նապոլեոն է, մյուսը՝ մեկ այլ հայտնի մարդ է. եթե դրանով բացատրում է, որ կարելի է ընտրությունների ժամանակ ընդդիմության վերաբերյալ արտահայտություններ անել՝  «կսպանեմ», «կնստացնեմ», «պատերով կտամ» և այլն, ապա այն խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, այլև մարդու հոգեվարքի, հոգեկան վիճակի մասին։ Կոնկրետ իմ հասցեին, մի քանի անգամ ասել է, որ կսպանի։ Նիկոլ Փաշինյանն քարոզարշավը 90 տոկոսով անց է կացրել ատելության խոսքի վրա։

Խաղաղության մասին խոսելիս, ասում էր. «Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, սարսափելի պատերազմ սեպտեմբերին»։ Իր բառերն է, իմը չէ։ Խաղաղությունը ոչ թե խաղաղության այլ պատերազմի ալտերնատիվ և մնացած ամբոջ քարոզարշավը « նստացնեմ, նստացնեմ, նստացնեմ»-ի տակ էր»։

«Ամենից արտառոցը ԿԸՀ-ի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց: Քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս և փորձում է հիմնավորել, թե ինչու է դա արել. իր հիմնավորմամբ՝ վերաքվեարկությունը լավ բան չի: Այսինքն, օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը՝ որովհետև ինքը համարում է, որ վերաքվեարկությունը լավ բան չի:

Չկա որևէ մեկ լծակ, որը գործադիր իշխանությունը կարող էր օգտագործել ընտրությունները կեղծելու համար, ու չի օգտագործել»,-ընդգծել է Ռ․ Քոչարյանը:

«Ես նախագահ ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, ես նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահ չլինելուց մի երկու-երեք տարի անց: Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին, մենք ունեցել ենք ընդհանուր ընկերներ: Կոմունիկացիայի հնարավորությունը կա. հանդիպման կարիք լինի, ուրեմն կհանդիպենք»,-լրագրողի հարցին ի պատասխան ասել է երկրորդ նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում