Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Կարդացեք նաև
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։
«Հարցն այն է, թե ինչ կարող ենք մենք միասին անել։ Կարո՞ղ ենք մենք ամեն ինչ սկսել մաքուր էջից, կարո՞ղ ենք մենք ընդմիշտ փոխել հարաբերությունները Մերձավոր Արևելքում, թե՞ վերադառնում ենք նրան, ինչ կար նախկինում։ Մենք դա չենք ցանկանում, բայց, անկասկած, դա հնարավոր է»,- նշել է Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաք։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով բանակցություններից Թեհրանի ակնկալիքներին, նշել էր, որ Իրանի համար առաջնահերթ է Լիբանանում հրադադարի հաստատումը, իրանական նավթի արտահանումը, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Իրանական Tasnim գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանը չի շարունակի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները այլ հարցերի շուրջ, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։ Միջազգային լրատվամիջոցներն էլ գրում էին, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները մեկնարկելու են հենց Լիբանանում իրավիճակի վերաբերյալ քննարկմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում