ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Անկարան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Անկարան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարան ուժեղացված անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին ընդառաջ։

Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում արգելվելու են հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, տաղավարների, վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Ավելին, արգելքը կվերաբերի նաև անօդաչու թռչող սարքերի շահագործմանը առանց կառավարության թույլտվության, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում թուրքական իշխանությունները ձերբակալել են 209 անձի։ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում 2026 թվականի հուլիսի 7-8-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում