Իրանը միակ երկիրն է, որ ինքն է որոշում, թե ինչ անել իր սառեցված ակտիվների հետ. Ալի Բահրեյնի

Իրանը միակ երկիրն է, որ ինքն է որոշում, թե ինչ անել իր սառեցված ակտիվների հետ. Ալի Բահրեյնի

ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

Նա հերքել է Վաշինգտոնի պնդումները, թե Թեհրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն ամերիկյան արտադրանք գնելու համար։

«Երեկվա տեխնիկական մակարդակի բանակցությունները շատ լավ են անցել։ Առաջիկա օրերին կստեղծվի երկու աշխատանքային խումբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման և Իրանի միջուկային գործունեության քննարկման համար», – լրագրողներին ասել է Բահրեյնին։

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Դոհան կհսկեն Իրանի սառեցված ակտիվների օգտագործումը. «Իրանը միակ երկիրն է, որ ինքն է որոշում, թե ինչ անել իր սառեցված ակտիվների հետ։ Ես մերժում եմ այն ​​միտքը, որ որևէ այլ պետություն կարող է ազդել այդ որոշումների կամ գործընթացների վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում