Վենեսուելայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ
Կարդացեք նաև
Նախօրեին Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100 տարվա ամենահզոր կրկնակի երկրաշարժը, որի հետևանքով Կարակասում և մի քանի այլ նահանգներում արձանագրվել են ասշտաբային փլուզումներ ու համատարած խուճապ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած աղետի առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, որից ընդամենը 39 վայրկյան անց նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է էլ ավելի հզոր՝ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ հարվածը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիսային ափամերձ գոտում՝ Մորոն և Սան Ֆելիպե քաղաքների մոտակայքում, սակայն ավերիչ ալիքը վայրկյանների ընթացքում հասել է մայրաքաղաք՝ հազարավոր ցնցված բնակիչների դուրս բերելով փողոց։
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի զոհ են դարձել 32, վիրավորվել՝ 700 մարդ։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, երկրում հայտարարելո է արտակարգ դրություն, դիմել ժողովրդին՝ փաստելով մի քանի նահանգներում առկա լուրջ ավերածությունների մասին։ Ի դեպ՝ սեյսմոլոգները զգուշացնում են հնարավոր նոր ուժգին հետցնցումների մեծ հավանականության մասին։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) Վենեսուելայի երկրաշարժին տվել է կարմիր ահազանգի մակարդակ։ Սա նշանակում է, որ մասնագետները թույլ են տալիս մեծ թվով զոհերի և լայնածավալ վնասների հավանականություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում