Իսրայելը, Լիբանանն ու ԱՄՆ-ը կասկածում են, որ ձեռք բերված համաձայնագիրը կարող է այդպես էլ չիրագործվել․ Axios

Իսրայելը, Լիբանանն ու ԱՄՆ-ը կասկածում են, որ ձեռք բերված համաձայնագիրը կարող է այդպես էլ չիրագործվել․ Axios

Իսրայելում, Լիբանանում և ԱՄՆ-ում գիտակցում են, որ նախօրեին ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը կարող է այդպես էլ երբեք իրականություն չդառնալ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը մտավախություն ունեն, որ համաձայնագիրը կարող է ուժային արձագանք առաջացնել «Հեզբոլլահ»-ի կողմից։ Մասնավորապես, խմբավորումը կարող է կրկին Լիբանանը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։

Axios-ը նաև նշում է, որ համաձայնագրի որոշ դրույթներ հակասում են Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված առանձին պայմանավորվածություններին, ինչը կարող է բարդացնել կողմերի միջև ձևավորված հրադադարի պահպանումը։

Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ընթացած բանակցությունները մի քանի անգամ հայտնվել են տապալման եզրին։ ԱՄՆ-ը փորձել է համոզել Իսրայելին գնալ զիջումների, այդ թվում՝ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանի գյուղերից մեկից։

Ի վերջո, կողմերը համաձայնել են կնքել գործարքը՝ համարելով, որ դրա ձախողման դեպքում այլընտրանքը կլինի Իրանի ազդեցության հետագա ուժեղացումը տարածաշրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում