ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմական օբյեկտներին
02/07/2026 09:53
Կարդացեք նաև
ՌԴ Զինված ուժերը, ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչական հարձակումների», զանգվածային հարված են հասցրել Կիևում գտնվող ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին և վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտներին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև ռազմական օդանավակայաններին՝ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում