Իրանը Ճապոնիային առաջարկել է նավթի մատակարարումներ․ Reuters

Իրանը Ճապոնիային առաջարկել է նավթի մատակարարումներ․ Reuters

Իրանը բանակցություններ է սկսել ճապոնական ընկերությունների հետ՝ նավթի վաճառքի շուրջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Սակայն, ըստ գործակալության, պոտենցիալ գնորդները պահանջում են, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից ազատման ժամկետն ավելի երկար լինի, ինչպես նաև երաշխիքներ, որ Պարսից ծոցով նավագնացությունը կմնա անվտանգ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ճապոնական կողմը մտահոգված է ինչպես հնարավոր իրավական և ֆինանսական ռիսկերով, այնպես էլ տարածաշրջանում անվտանգության իրավիճակով, որը կարող է ազդել նավթի մատակարարումների կայունության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում