ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի առաջիկա շաբաթներին վերսկսել տեսչական ստուգումները Իրանում
03/07/2026 13:09
Կարդացեք նաև
Իրանի միջուկային օբյեկտներում հարստացված ուրանի պաշարները, ամենայն հավանականությամբ, շարունակում են մնալ տեղում։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ ներկայում կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ հարստացված ուրանը դեռ գտնվում է Իրանի միջուկային օբյեկտներում։ Միևնույն ժամանակ Գրոսին ընդգծել է, որ այդ ենթադրությունը հաստատելու համար անհրաժեշտ է վերադառնալ օբյեկտներ և իրականացնել տեսչական ստուգումներ։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առաջիկա շաբաթներին կրկին մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ։
«Հույս ունեմ, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ շատ ավելի ուշ», — ասել է Ռաֆայել Գրոսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում