ՍԴ-ն պատմական հնարավորություն ուներ, մեր փաստարկները համոզիչ էին. Արամ Օրբելյան
Կարդացեք նաև
ՍԴ որոշման հրապարակումից հետո ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, լրագրողների հետ զրույցում, նշել է․ «Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ուներ առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները»։
Ըստ նրա, այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում ունեին ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից։
Օրբելյանը նշել է, որ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։
«Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզվի՝ ինչ հանգամանքներ էին ազդել նման որոշման կայացման վրա»,- ասել է Օրբելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում