Մերցը քննադատներին կոչ է արել չխոչընդոտել բարեփոխումներին

Մերցը քննադատներին կոչ է արել չխոչընդոտել բարեփոխումներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոշտ քննադատության է ենթարկել իր ընդդիմախոսներին՝ հայտարարելով, որ հոռետեսությունն ու մշտական քննադատությունը չպետք է խոչընդոտեն բարեփոխումների իրականացմանը։

«Նրանք, ովքեր ասում են, որ դա անհնար է, չպետք է խանգարեն նրանց, ովքեր դա անում են»,- ասել է Մերցը՝ մեջբերելով Ջորջ Բեռնարդ Շոուին։

Կանցլերը հավելել է. «Մշակութային հոռետեսները, աշխարհի վերջը կանխատեսողները, մշտապես դժգոհողները և պրոֆեսիոնալ քննադատները կմնան անտեսված»։

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է գործել վստահությամբ և լավատեսությամբ՝ երկիրը «ճիշտ ուղու» վերադարձնելու նպատակով։

Մերցը նաև նշել է, որ Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունն ինքնին դեմ չէ բարեփոխումներին, սակայն իշխանությունները պարտավոր են հստակ բացատրել, թե ինչ փոփոխություններ են իրականացվելու, ինչու են դրանք անհրաժեշտ և ում վրա են ազդելու։

«Դա պետք է լինի արդար, և յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում