Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նոր հրամանատարը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցմամբ»

Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նոր հրամանատարը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցմամբ»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի նոր հրամանատար է նշանակվել ծովակալ Ալի Օզմային։

Օզմային նախկինում ղեկավարել է այն ռազմական շրջանը, որի կազմում են նաև Պարսից ծոցի հարավային իրանական Քեշմ և Քիշ կղզիները։

Tasnim գործակալության հաղորդմամբ՝ իր առաջին հայտարարությունում նորանշանակ հրամանատարը ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է «մոտալուտ հատուցման» մասին՝ նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար։ Ծովակալը նաև ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը շարունակելու են հավատարիմ մնալ Ալի Խամենեիի որդեգրած ուղեգծին։

Ալի Օզմային ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարինել է ծովակալ Ալիռեզա Թանգսիրիին, որը, ըստ հաղորդագրության, զոհվել է 2026 թվականի մարտին Իրանի տարածքին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում