Հութիները Իրանի «Բասիջ»-ի մոդելով ստեղծում են նոր քաղաքացիական ուժեր
06/07/2026 09:05
Կարդացեք նաև
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է «Ընդհանուր մոբիլիզացիոն ուժեր» անվանումով նոր կառույցի ստեղծման մասին, որի նպատակն է ամրապնդել վերահսկողությունը իր կողմից կառավարվող տարածքներում։
Intelligence Online-ի հաղորդմամբ՝ նոր կառույցը ձևավորվել է իրանական «Բասիջ» ռազմականացված կազմակերպության մոդելով, որը գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կազմում։ Նախաձեռնության նպատակն է հութիների վերահսկողության տակ գտնվող նահանգների գրեթե յուրաքանչյուր շրջանում ստեղծել կամավորների լայն ցանց։
Հրատարակության տվյալներով՝ կառույցի անդամները վերապատրաստվում են զենքի կիրառման և շարժման գաղափարախոսության ուղղությամբ։ Փոխարենը նրանց տրամադրվում է պարենային աջակցություն և մի շարք սոցիալական արտոնություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում