Ուկրաինան փոխել է Patriot ՀՕՊ համակարգերի կիրառման մարտավարությունը․ NYT

Ուկրաինան փոխել է Patriot ՀՕՊ համակարգերի կիրառման մարտավարությունը․ NYT

Ուկրաինայի զինված ուժերը վերանայել են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման մարտավարությունը՝ այն հարմարեցնելով Ռուսաստանի շարունակական զանգվածային հարձակումներին և հրթիռների սահմանափակ պաշարներին։

Ինչպես գրում է The New York Times-ը, ուկրաինացի զինվորականները զգալիորեն փոխել են Patriot համակարգերի կիրառման մոտեցումը՝ հաշվի առնելով ռուսական շարունակական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները, ինչպես նաև թանկարժեք հակահրթիռների սակավությունը։

Հաղորդվում է, որ Patriot-ի հաշվարկները հաճախ մեկ թիրախի ուղղությամբ արձակում են միայն մեկ հակահրթիռ՝ նախկինում կիրառվող երկու կամ ավելիի փոխարեն։ Բացի այդ, համալիրները հաճախ տեղափոխվում են ձեռքով կառավարման ռեժիմ, որպեսզի թանկարժեք զինամթերքը չծախսվի էժան անօդաչու թռչող սարքերի խոցման վրա։

Պարբերականի տվյալներով՝ համակարգերը նաև պարբերաբար փոխում են իրենց տեղակայման դիրքերը արձակումներից հետո, իսկ հակառակորդին մոլորեցնելու նպատակով կիրառվում են Patriot-ի մակետներ՝ իրական համալիրների փոխարեն։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հիմնական բեռը ստանձնել են շարժական խմբերը, որոնք զինված են գնդացիրներով և որսացող անօդաչու թռչող սարքերով, մինչդեռ Patriot համակարգերն այժմ հիմնականում օգտագործվում են բալիստիկ հրթիռների խոցման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում