Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 29-ին, Ադրբեջանի ժամանակով 04:39-ին: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Վնասներ չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում