Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
15/07/2026 12:26
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են իրանական բազաներին՝ դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։
Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն նշել է, որ «ոչ մի նավ չի համարձակվել խախտել» իրանական շրջափակումը, հետևաբար, հարվածներ չեն եղել։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։
ԻՀՊԿ-ն նշել է, որ տարածաշրջանից էներգակիրների արտահանումը պետք է լինի «կա՛մ բոլորի համար, կա՛մ ոչ մեկի»՝ ազդարարելով տարածաշրջանային նավագնացության և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա գործողությունների հնարավոր հետևանքների մասին։
Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ։