ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում «օդով չի հաղթի»․ FT

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում «օդով չի հաղթի»․ FT

Դոնալդ Թրամփի նախկին պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի հաղթի Իրանի դեմ պատերազմում օդային ռմբակոծությունների միջոցով և պետք է «խեղդի» Իսլամական Հանրապետության տնտեսությունը՝ Հորմուզի նեղուցը բացելու համար. գրել է The Financial Times-ը։

Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ՊՆ աշխատած  Էսպերը FT-ին ասել է, որ ռազմավարությունը չի փոխի Իրանի դիրքորոշումը և «նեղուցի վերահսկողությունը պահպանելու» ցանկությունը։

«Ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք ռմբակոծություններն այնպես, ինչպես արեցինք ամիսներ առաջ, և շարունակենք դրանք որոշ ժամանակ անց, դա մեծ փոփոխություն կբերի», – նշել է Էսպերը։

Ռազմական գործողությունների սրումը սպառնում է Մերձավոր Արևելքը կրկին ճգնաժամի մեջ գցել և նոր գնաճի պատճառ դառնալ համաշխարհային տնտեսության համար։

«Ինչպե՞ս ճնշում գործադրել նրանց վրա։ Մի տարբերակն այն է, որ դիմեք լիարժեք ռազմական հարձակման։ Մյուսը՝ դուք նրանց տնտեսապես խեղդում եք», – FT-ի հետ զրույցում նշել է Էսպերը։

Սակայն արդյունքի հասնելու համար կպահանջվի «ժամանակ, համբերություն և կարգապահություն», ինչպես նաև միջազգային աջակցություն։ «Եվ մեզ համար գինը որոշ ժամանակով գազի թանկացումն է լինելու», – նշել է նախկին պաշտոնյան։

Նշենք, որ Brent տեսակի նավթի գինը հուլիսի սկզբից ի վեր աճել է 16 տոկոսով՝ հասնելով մոտ 85 դոլարի մեկ բարելի համար:

Էսպերը  զգուշացրել է ԱՄՆ ռազմական բյուջեի համար երկարատև պատերազմի ծախսերի, ինչպես նաև Չինաստանից եկող սպառնալիքների դեմ նրա պաշտպանական դիրքորոշման մասին:

Ի դեպ՝ ԱՄՆ ռազմական վերլուծաբանները նշում են, որ պաշտպանության նախարարությունն արդեն սպառել է տասնյակ միլիարդավոր դոլարներ և տարիների զինամթերք՝ պատերազմում, որը լուծման քիչ նշաններ է ցույց տալիս:

Էսպերը նշել է, որ Իրանի դեմ Թրամփի պատերազմի հաջողությունը չափելու համար կօգտագործի «երկու չափանիշ»։ Մեկը կլինի Հորմուզի նեղուցում «ստատուս քվո»-ին վերադառնալը, ինչը նշանակում է լիարժեք և ազատ ծովային երթևեկություն։ Երկրորդը կլինի միջուկային համաձայնագիրը, որն «առնվազն նույնքան լավը կլինի, որքան…, բայց հավանաբար պետք է ավելի լավը լինի», քան Բարաք Օբամայի կողմից կնքված համաձայնագիրը, որը Թրամփը չեղյալ հայտարարեց։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում