ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին
23/07/2026 10:18
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախում են եղել՝
- Ալի աս-Սալեմ ավիաբազայում գտնվող ռազմական տեխնիկայի պահեստը,
- Patriot հակաօդային պաշտպանության համակարգը,
- MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարը։
Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Ալ-Ադիրիի զորանոցին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողներ, ինչպես նաև երկու ուղղաթիռային անգարների։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ կան զոհեր և վիրավորներ, վնասվել են մի քանի ուղղաթիռներ և անօդաչու սարքեր։ Բացի այդ, հարված է հասցվել ԱՄՆ զինված ուժերի կողմից ռազմական նպատակներով օգտագործվող հեռահաղորդակցության աշտարակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում