Թրամփը դադարեցրել է Իրանի դեմ նոր հարվածները, սակայն ԱՄՆ-ը պահպանում է ռազմական պատրաստվածությունը․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ կարգադրել է դադարեցնել Իրանի դեմ նոր հարվածները՝ ավարտելով 13 օր շարունակվող ռազմական գործողությունների շարքը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ առայժմ պարզ չէ՝ խոսքը մեկօրյա դադարի՞, թե՞ ռազմական գործողությունների ավելի երկարատև դադարեցման մասին է։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են մշակել գործողությունների պլաններ լայնածավալ մարտերի հնարավոր վերսկսման դեպքում, սակայն Թրամփը դեռևս չի թույլատրել նոր հարվածներ։
Axios-ի տվյալներով՝ դադարը համընկել է Օմանի միջնորդությամբ Թեհրանում անցկացվող բանակցությունների հետ, որոնց նպատակն է վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցով։
Տարածաշրջանային երկու աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցություններն առաջընթաց են գրանցել, և Օմանի ու Իրանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։ Միաժամանակ, ինչպես նշում է Axios-ը, ցանկացած վերջնական պայմանավորվածություն ուժի մեջ կմտնի միայն ԱՄՆ նախագահի հավանության դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում