Հաջորդ շաբաթ ազգովի գետինն ենք մտնելու. Մղձավանջ է. Հայկ Մամիջանյան

Հաջորդ շաբաթ ազգովի գետինն ենք մտնելու. Մղձավանջ է. Հայկ Մամիջանյան

ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հասարակության ուշադրությունը հրավիրում է մի ամոթալի փաստի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի վրա։

Նրա խոսքով, հաջորդ շաբաթ ազգովի գետինն ենք մտնելու էլի Փաշինյանի պատճառով։

«Օգոստոսի 7-ին Էջմածնի դատարանում Փաշինյանը փորձում է  դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ես չեմ էլ պատկերացնում, թե դա ոնց է տեղի ունենալու, մղձավանջ է, կոշմար, բայց մենք դրա մեջ ապրում ենք 2020-ից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ օգոստոսի 7-ին ժամը 4-ին լինելու է դատարանի բակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում