Մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու, մեր համազգային նպատակներն առաջ մղելու համար․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ընդգծել է․ «Մենք այստեղ ենք՝ մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու, մեր համազգային նպատակներն առաջ մղելու համար, այստեղ ենք ՀՀ քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, Հայաստանի օկուպացված տարածքների, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելու համար։ Արդյոք սա բավարար է փոփոխության հասնելու համար, միանշանակ՝ ոչ»։
Սաղաթելյանն ընդգծել է, որ այս օրերին ՀՀ-ի համար համակարգային ընդդիմությունն անհրաժեշտություն է, դա նաև դիմադրություն է պարտադրվող արտաքին և ներքին օրակարգերը մերժելու համար։ Սաղաթելյանը, անդրադառնալով Ռուբինյանի հայտարարությանը, նշել է, որ հակասությունները, երբեմն ատելությունն անձնական չեն, դա ունի խորը գաղափարական հենք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում