Սյուզաննա Ավետիսյանը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Սյուզաննա Ավետիսյանն իր առաջին ելույթում խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ ընդգծելով, որ մինչ իրենք նստած են գեղեցիկ դահլիճում ու խոսում են կանոնակարգերի, օրենքների մասին, Մադաթ Բաբայանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը , Արցախի Ռազմաքաղաքական ղեկավարներ Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Լևոն Մանացականյանը, Դավիթ Մանուկյանը, Բակո Սահակյանը, հայ բարերար Ռուբեն Վարդանյանը շարունակում են մնալ Բաքվի բանտերում։
«Խաղաղության մասին խոսել ու չշեշտել Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի մասին՝ նշանակում է չհասկանալ, որ, նրանց առկայությունը Բաքվի բանտում, փակում է իրական և անկեղծ խաղաղության օրակարգը»,-ասել է Ավետիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում