Հանրապետական կուսակցությունում աճում է դիմադրությունը Ջեյ Դի Վենսի հնարավոր առաջադրման դեմ․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում ուժեղանում է ընդդիմությունը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ որպես Դոնալդ Թրամփի հավանական իրավահաջորդի առաջադրման նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ կուսակցության ավանդական, այսպես կոչված, «նախաթրամփյան» թևի ներկայացուցիչները ակտիվացրել են Վենսի դեմ քննադատական արշավը։ Քննադատների թվում է նաև The Wall Street Journal-ի խմբագրական խորհուրդը, որը Վենսին մեղադրում է չափազանց մեծ նախագահական հավակնությունների, արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Իրանի հարցում բավարար փորձի բացակայության, ինչպես նաև ամերիկացի պահպանողական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ սերտ կապերի համար։
Միևնույն ժամանակ Վենսի դաշնակիցները մերժում են այդ մեղադրանքները՝ պնդելով, որ դրանց հետևում կանգնած է Հանրապետական կուսակցության «հնացած իսթեբլիշմենթը», որը, նրանց գնահատմամբ, մինչ օրս չի համակերպվել Թրամփի օրոք կուսակցության վերափոխման հետ։
Նրանց կարծիքով՝ նման քննադատությունը միայն ամրապնդում է Վենսի դիրքերը «Ամերիկան՝ առաջին հերթին» (America First) քաղաքականության կողմնակիցների շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում