Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը
03/08/2026 20:39
Կարդացեք նաև
Հորմուզի նեղուցում մեկ ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը հայտնել է, որ Օմանի ափերի մոտ արկը հարվածել է վերոհիշյալ նավին։ Անվտանգության ոլորտի խորհրդատվական Vanguard Tech և Marisks կազմակերպությունները նույնականացրել են նավը՝ որպես GasLog ընկերության գազատար նավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում