CENTCOM-ը հայտնել է Իրանի նավահանգիստների շրջափակման ուժեղացման առաջին արդյունքների մասին
03/08/2026 21:44
Կարդացեք նաև
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է Իրանի նավահանգիստների շրջափակման ուժեղացման գործողության առաջին արդյունքները։
Գերատեսչության տվյալներով՝ ամերիկյան ուժերն արդեն փոխել են 44 առևտրային նավերի երթուղին, շարքից դուրս են բերել երկու նավ, իսկ ևս երկու նավ բարձրացել են զինվորականները՝ զննություն իրականացնելու և սահմանված սահմանափակումների պահպանման վերահսկողության նպատակով։
CENTCOM-ը նշում է, որ գործողությունները միտված են Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների կատարման ապահովմանը և տարածաշրջանում ծովային երթևեկության վերահսկողության ուժեղացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում