Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել․ Դավիթ Ղազինյան

Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել․ Դավիթ Ղազինյան

Այսօր խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու հնչող մեղադրանքներին։

Նա մասնավորապես հիշեցրել է, որ 2015 թ-ին, երբ ՀԷՑ-ը չէր կառավարվում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից, նախկին սեփականատերը դիմել էր ՀԾԿՀ՝ 17.8 դրամ հոսանքը թանկացնելու համար։ «Այդ ժամանակ, այդ թվում՝ ձեզնից շատերը գեներացրեցիք «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որի ճնշման ներքո նախորդ իշխանությունները հոսանքի գինը բարձրացրեցին 7 դրամով ընդամենը, արդյունքում, ՀԷՑ-ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, որովհետև այդ պահի դրությամբ 36 մլրդ դրամ պակասուրդ ուներ և անհրաժեշտ էր 17 դրամ թանկացնել, որ ՀԷՑ-ը սնանկության չգնար։ Այս պարագայում՝ պետությունը 7 դրամ թանկացրեց և փորձեց գտնել մի մարդ, ով կլինի հայ՝ ՀՀ հողին կպած հայ և այդ հայը Սամվել Կարապետյանն էր, ում նախորդ իշխանությունները խնդրել են, որպեսզի նա ձեռք բերի ՀԷՑ-ը։ 2015 թ-ի հոկտեմբերին ՀԷՑ-ը ձեռքբերելուց չի եղել որևէ ակնկալիք, որ ՀԷՑ-ում կարող է շահույթ լինել։ Այն ժամանակ իմ և Սամվել Կարապետյանի միջև եղել է խոսակցություն, թե հնարավո՞ր է արդյոք «0։0» կանգնեցնել, այս ամենով հանդերձ՝ պարոն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը հոսանքը չի թանկացնելու։

ՀԷՑ-ի նախաձեռնությամբ հոսանքի թանկացումը 0 դրամ է եղել, եթե թանկացել է՝ պետք է նայել, թե ում նախաձեռնությամբ է եղել դա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ անցած տարիների ընթացքում մոտ 700 մլն դրամի ներդրում է կատարվում։

Անդրադառնալով 2024 թ-ին ԱԺ-ում լսումներին՝ նա ընդգծել է, որ այդ լսումներին ներկա է եղել կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը։ «Թե ինչու ընկերության ներկայացուցչին չեք կանչել՝ դուք գիտեք;

Դրանից հետո տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն եկեղեցու։ Դրանից հետո՝ ՔՊ-ն ոչ թե կառավարության, այլ խմբակցության մակարդակով հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ հանձնաժողովի նախահագին տրվեց լիազորություն՝ նշանակել կառավարիչ սա կոչվում է «рейдерский захват»»,-ասել է նա։

Ղազինյանն իր խոսքում շեշտել է․ «Իշխանությունը ձերն է, դրա համար եք խլում, այլ պարագայում դուք մեզնից ոչ մի բան չեք կարող խլել: Ա

Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել:

Խլել եք, որովհետև ուժայիններն են ձերն ու մենք չենք լռել, ուղղակի դա է: Եթե Ազգային ժողովը որոշում է, որ միանձնյա ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է անի, կներեք, դրա դեմ արդեն հակասահմանադրական ճանապարհներն են գալիս, որին ես դեմ եմ»,-նշել է Դավիթ Ղազինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում