Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի նշանակում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում․ IRIB
05/08/2026 15:18
Կարդացեք նաև
Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնագիրը որևէ կերպ չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։
IRIB-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգի վերաբերյալ բանակցություններն ընթանում են բացառապես Իրանի և Օմանի միջև և որևէ առնչություն չունեն Միացյալ Նահանգների հետ։
Պետական հեռուստառադիոընկերությունը շեշտում է, որ նեղուցի նավարկության կազմակերպման վերաբերյալ քննարկումները երկկողմ ձևաչափով են իրականացվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում