ՌԴ ԱԳՆ․ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը «չի համապատասխանում խաղաղության ձգտմանը»

ՌԴ ԱԳՆ․ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը «չի համապատասխանում խաղաղության ձգտմանը»

Ուկրաինայում հակամարտության հարցում Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումը որևէ կերպ չի համապատասխանում խաղաղության ձգտմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Իրոք, ամերիկյան կողմի հռետորաբանությունն ու գործողությունները բավական հակասական են։ Մենք ուշադրություն ենք դարձրել հունիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնն իրեն չի դիտարկում որպես «չեզոք միջնորդ»։ Միևնույն ժամանակ օրերս նա հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել։ Իրենց մասին խոսում են նաև Կիևի ռեժիմին ամերիկյան սպառազինության շարունակվող մատակարարումները, հետախուզական տվյալների տրամադրումն ու այլ աջակցությունը, ինչը չի համապատասխանում խաղաղության ձգտմանը», — ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնի հետ շարունակվող շփումների ընթացքում «սուր կերպով բարձրացնում է այս բոլոր հարցերը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուբիոն հայտարարել է՝ Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում և առաջիկա շաբաթներին նախատեսում է մի շարք քայլեր ձեռնարկել՝ գնահատելու այս թեմայով բանակցությունների վերսկսման հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում