Ես իշխանության պահանջները չեմ կատարում. Էդգար Ղազարյան

Ես իշխանության պահանջները չեմ կատարում. Էդգար Ղազարյան

Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի զրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը` անդրադառնալով այն հարցին, որ ՔՊ-ականները պահանջում են ներողություն խնդրել երեկ ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած մտքերի համար։

«Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ: Եվ ամեն մի ելույթ, ամեն հարցադրում և քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- նշեց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում