Ինչո՞ւ է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը
13/08/2026 11:06
Կարդացեք նաև
Այսօր՝ օգոստոսի 13-ին առավոտյան, դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Mediahub-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին․
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում