«Ադիլեթի» վերելքն ու «Ամանաթի» լուծարումը. քաղաքական վերաձևավորումներ Ղազախստանում


Ղազախստանում ընթանում են նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ընտրողներն առաջին անգամ քվեարկելու են միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի կազմի օգտին, որը փոխարինելու է նախկին երկպալատ համակարգին:

Ակնկալվում է, որ նոր օրենսդիր մարմնում առանցքային դերակատարում կունենա նորաստեղծ «Ադիլեթ» («Արդարություն») կուսակցությունը, որը գլխավորում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադեբայը: Քաղաքական այս ուժին են միացել երկրի խոշոր գործարար ոլորտի ներկայացուցիչներ, իսկ նախկինում իշխող «Ամանաթ» կուսակցությունը քվեարկել է «Ադիլեթին» միանալու օգտին:

Սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ 145 պատգամավորից բաղկացած Քուրուլթայը ձևավորվելու է համամասնական ընտրակարգով՝ բացառապես կուսակցական ցուցակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում