Մի երևույթ ԱԺ ամբիոնից հոգևորականին Բեն Լադենի հետ է համեմատում. Բագրատ Սրբազան
21/08/2026 13:12
Կարդացեք նաև
Ի՞նչ բարեկրթության մասին է խոսքը, երբ մի երևույթ ԱԺ ամբիոնից հոգևորականին բեն Լադենի հետ է համեմատում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այն պայմաններն ու թեմաները, որ առաջարկում են իշխանական խմբակցության անդամները, դրանք պարզապես սուտ են, կեղծիք։ Ավելորդ է խոսել բարեկրթության, բարոյագիտական մասին, թե ինչպես են իրենք վարվում, ինչպես է այդ խորհրդարանի ամբիոնից, ասենք ինչ-որ անծագում մի երևույթ, որն անհայտ է թե որտեղից է առաջացել, կարող է որևէ հոգևորականի համեմատել Բեն Լադենի հետ։ Երևի ինչ-որ ձգտում կա իր ծագումը փնտրելու, երևի գնացել, հասել է այդտեղ, գտել է Բեն Լադենի կերպարը և որոշել է, որ ինչ-որ բան է կորցրել, հիմա ուզում է գտնել»,- ասաց Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում