ԱԹՍ-ների հարված Սամարայի մարզին. Ozon-ի լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
Կարդացեք նաև
Օգոստոսի 22-ի գիշերը Սամարայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասսայական հարձակման, ինչի հետևանքով տարածաշրջանում աշխատանքներ են իրականացրել ՀՕՊ համակարգերն ու հակաօդային մարտական խմբերը:
Մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի փոխանցմամբ՝ խոցվել և ճնշվել են տասնյակ անօդաչուներ, սակայն հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական ձեռնարկություն և Ozon ռուսական խոշոր մարկետփլեյսի լոգիստիկ համալիրը, որտեղ հրդեհ է բռնկվել: Սա հակամարտության սկզբից ի վեր առաջին դեպքն է, երբ թիրախավորվում է Ozon-ի պահեստը:
Տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան տուժածներ, որոնց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պահեստից անմիջապես տարհանվել է ավելի քան 500 աշխատակից:
Հրդեհի և վնասվածքների պատճառով Ozon-ը անորոշ ժամկետով դադարեցրել է Սամարայի լոգիստիկ կենտրոնի աշխատանքը: Չեղարկվել են բոլոր լոգիստիկ երթուղիները, իսկ պահեստում առկա ապրանքները ժամանակավորապես հեռացվել են առցանց վիտրինայից: Ընկերությունում հավաստիացրել են, որ չեղարկված պատվերների գումարները կվերադարձվեն հաճախորդներին, իսկ ապրանքաշրջանառությունը կվերաբաշխվի այլ լոգիստիկ կենտրոնների միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում