«Չենք վախեցել ու չենք վախենա». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի ճնշումները և փակ պահում Հորմուզի նեղուցը


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու սպառնալիքին՝ դրանք անվանելով Վաշինգտոնի «անհույս վիճակի» նշան:

Իրանական կողմի պնդմամբ՝ ռազմական գործողություններից հետո կրկին հին սցենարներին ու պատժամիջոցներին վերադառնալը փաստում է, որ ԱՄՆ-ի բոլոր նախորդ քայլերը ձախողվել են: Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հարգանքով խոսի Թեհրանի հետ՝ արդար լուծում գտնելու համար:

Չնայած պատժամիջոցներին ու հարվածներին՝ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը չարտոնված նավթատար նավերի համար, ինչը լուրջ ազդեցություն է թողնում նավթի համաշխարհային գնագոյացման վրա: Միևնույն ժամանակ, տարածաշրջանային լարվածությունը մեղմելու նպատակով Թեհրան է ժամանելու Պակիuտանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է տնտեսական հետևանքների մասին բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն աջակցել Իրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում