Եղանակային կտրուկ փոփոխություն. առաջիկա օրերին տեղումները կպահպանվեն

Եղանակային կտրուկ փոփոխություն. առաջիկա օրերին տեղումները կպահպանվեն

Օգոստոսի 30–31-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4–6 աստիճանով: Տեղումնաբեր եղանակը կպահպանվի մինչև սեպտեմբերի 2-ը: Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4–7 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20–25 մ/վրկ:
Երևանում օգոստոսի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օդի ջերմաստիճանը կհասնի +29-ից +31 աստիճանի: Մայրաքաղաքում տեղումները նույնպես կպահպանվեն մինչև սեպտեմբերի 2-ը: Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 18–23 մ/վրկ-ի:
Արցախում օգոստոսի 30-ին սպասվում է անձրևոտ եղանակ, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +24 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում