Google-ը «Օնտարիո» լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

Google-ը «Օնտարիո» լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

Google Maps քարտեզագրական ծառայությունը, օգոստոսի 29-ից ընդառաջելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Օնտարիո լիճը ամերիկացի օգտատերերի համար վերանվանել է «Ամերիկա լիճ»:

Google-ի պաշտոնական պարզաբանման համաձայն՝ փոփոխությունը կատարվել է ԱՄՆ աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգի (GNIS) թարմացման հիման վրա: Կանադայում լիճը քարտեզի վրա կպահպանի իր պատմական «Օնտարիո» անվանումը, իսկ այլ երկրների օգտատերերը կտեսնեն երկու տարբերակներն էլ:

Սա Թրամփի վարչակազմի առաջին նմանօրինակ քայլը չէ․ 2025 թվականի սկզբին Մեքսիկական ծոցը վերանվանվել էր «Ամերիկյան ծոց», իսկ Ալյասկայի Դենալի լեռը վերստացել էր «Մաք-Քինլի» անվանումը:

Լճի վերանվանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո, ինչին հետևել էր երկու երկրների կողմից 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, արձագանքելով Սպիտակ տան քայլին, հայտարարել է, որ ջրավազանն ունի ավելի քան 400 տարվա պատմություն, և կանադացիների համար այն միշտ մնալու է Օնտարիո: Իսկ Օնտարիո նահանգի վարչապետ Դուգ Ֆորդը լճի ափին արդեն տեղադրել է ցուցանակ՝ «Օնտարիո լիճ․ Այժմ և ընդմիշտ» գրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում