Կիրենիայի շրջանում 270 ուղևորով լաստանավ է խորտակվել․ նավապետն ու անձնակազմը ձերբակալվել են

Կիրենիայի շրջանում 270 ուղևորով լաստանավ է խորտակվել․ նավապետն ու անձնակազմը ձերբակալվել են

Կիպրոսի հյուսիսային ափերի մոտ՝ Կիրենիայի (Ջիրնե) շրջանում, խորտակվել է շուրջ 270 ուղևոր տեղափոխող լաստանավ: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, իսկ ավելի քան 18-ը համարվում են անհետ կորած:

Դեպի Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ ուղևորվող նավը դուրս գալուց կարճ ժամանակ անց սկսել է ջուր լցվել: Փրկարարական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել ավելի քան 230 մարդու: Որոնողական աշխատանքները շարունակվում են տեղական ծառայությունների և Թուրքիայից ժամանած աջակցության ուժերի մասնակցությամբ:

Իրավապահ մարմինները ձերբակալել են նավապետին և անձնակազմի մի քանի անդամների՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Տարածաշրջանում հայտարարվել է եռօրյա սուգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում