Երևանում կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի պրեմիերան
Կարդացեք նաև
Օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, իսկ սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։
Կինոնկարի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ վեց տարի: Հեղինակների փոխանցմամբ՝ ֆիլմը մի քանի անգամ վերամշակվել է՝ 2020 թվականի պատերազմի, համավարակի, Արցախի շրջափակման և հայ բնակչության բռնի տեղահանման իրադարձությունների ֆոնին։
Արխիվային նյութերի, կինոխրոնիկայի և պատմական սկզբնաղբյուրների հիման վրա ստեղծված ֆիլմում ներկայացվում են Շուշիի ձևավորումն ու զարգացումը՝ որպես մշակութային ու հասարակական-քաղաքական կենտրոն, քաղաքի հոգևոր ժառանգությունը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններն ու նորագույն պատմության դրվագները: Աշխատանքում ընդգրկված են նաև հայ և ռուս փորձագետների ու գիտնականների մեկնաբանությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում