Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
02/09/2026 12:15
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը Ղրղզստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս արտակարգ վայրէջք է կատարել Ռաշտ քաղաքում։
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ի երեկոյան Թեհրանի արևելքում ակտիվացվել են ՀՕՊ համակարգեր։
Այդ ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը վերադառնում էր Բիշքեկից, որտեղ տեղի էր ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պեզեշկիանի ինքնաթիռը շեղվել է ՀՕՊ համակարգերի ակտիվացումից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում