«Սա նոր նորմալություն է»․ Եվրոպան անցնում է անվտանգության նոր դարաշրջանի՝ ռուսական սպառնալիքների ֆոնին

«Սա նոր նորմալություն է»․ Եվրոպան անցնում է անվտանգության նոր դարաշրջանի՝ ռուսական սպառնալիքների ֆոնին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և NATO-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել են Եվրոպայում անվտանգային իրավիճակի փոփոխության և «նոր դարաշրջան» մտնելու մասին։ Պատճառը Գերմանիայում տեղի ունեցած միջադեպն է, որի շրջանակում Բեռլինը պաշտոնապես Մոսկվային է մեղադրել օդանավակայաններից մեկում պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարք տեղադրելու մեջ։

Բրյուսելում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ֆոն դեր Լայենը նշել է, որ նմանատիպ պատահարները դառնում են «նոր նորմալություն»՝ ընդգծելով քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություննժամանակին ապահովելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ներդրման հնարավորությունը, իսկ ԵՄ արտգործնախարարներն արդեն հանդիպել են Իռլանդիայում՝ քննարկելու առաջարկվող ցուցակները։

NATO-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին հայտարարել է, որ դաշինքին անհրաժեշտ են լրացուցիչ կարողություններ՝ նմանօրինակ սպառնալիքներին արձագանքելու համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանից բխող վտանգն ակնհայտ է, սակայն NATO-ի և Եվրոպայի միասնությունն ու Ուկրաինային աջակցելու դիրքորոշումը մնում են անսասան։

Ռուսական կողմը կտրականապես հերքում է Բեռլինի ներկայացրած մեղադրանքները։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ Գերմանիան ընտրել է «էսկալացիայի ուղին»։ Նա նաև քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ պնդելով, որ նրանց քաղաքականությունն ուղղված է ուկրաինական գործողությունների աջակցմանը։

 

 

 

M

 

 

 

 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով Բեռլինի հայտարարությունները, մեղադրել է Գերմանիային «էսկալացիայի ուղին» ընտրելու մեջ և քննադատել եվրոպացի առաջնորդներին՝ նրանց վերագրելով ուկրաինական «ահաբեկչությանն» աջակցելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում