Ուիթքոֆի և Քուշների այցը տարածաշրջան․ Կիևը հրադադար է հայտարարել, Մոսկվան՝ նոր հարվածներ հասցրել

Ուիթքոֆի և Քուշների այցը տարածաշրջան․ Կիևը հրադադար է հայտարարել, Մոսկվան՝ նոր հարվածներ հասցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ստիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները դիվանագիտական առաքելությամբ ժամանել են Մոսկվա, որտեղից այնուհետև կուղևորվեն Կիև։ Սպիտակ տան ներկայացուցիչների այցի մասին նախապես ազդարարել էին ինչպես ռուսական կողմը, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամերիկացի բանագնացների այցի ֆոնին ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հրաման են ստացել շփման գծում պահպանել լռության ռեժիմ՝ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ի 23:59-ը։

Չնայած սպասվող բանակցություններին և հայտարարված լռության ռեժիմին՝ սեպտեմբերի 5-ի առավոտյան Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով Ուկրաինայի տարածքում հասցված նոր հարվածների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում