Դմիտրի Մեդվեդև․ «Ռուսաստանն իրավունք ունի կիրառել միջուկային զենք՝ սպառնալիքի դեպքում»
10/09/2026 21:37
Կարդացեք նաև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի միջուկային զենք կիրառել սեփական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում։ ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ սա «ոչ թե վախեցնելու փորձ է, այլ իրականություն»։
Մեդվեդևը նաև հիշեցրել է Մոսկվայի թարմացված ռազմական դոկտրինի առանցքային դրույթներից մեկի մասին։ Ըստ այդմ՝ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան Ռուսաստանի կամ Միութենական պետության անդամ Բելառուսի նկատմամբ, եթե այն իրականացվում է միջուկային տերության մասնակցությամբ կամ աջակցությամբ, Մոսկվայի կողմից դիտարկվելու է որպես համատեղ հարձակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում