Բաքվի քարոզչամեքենան թիրախավորել է Նարեկ Կարապետյանին՝ Տիգրանաշեն այցի համար
Կարդացեք նաև
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական հիստերիկ արձագանքն է տարածել հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի՝ Տիգրանաշեն կատարած այցի վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհություն են հայտնել տեղում Կարապետյանի անցկացրած քննարկումների առնչությամբ՝ փորձելով նրա գործողությունները ներկայացնել որպես «տագնապ տարածելու» և «տարածքային հավակնություններ ներկայացնելու» փորձ։ Բաքվի լրատվամիջոցները հատուկ շեշտադրում են անում Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսյան հայտարարությունների վրա, որոնցով, ըստ ադրբեջանական կողմի, ընդունվել է այդ տարածքների պատկանելությունը Բաքվին։
Day.Az-ի ֆեյսբուքյան նյութում բացահայտորեն նկատվում է Բաքվի անհանգստությունը հայկական ընդդիմադիր դաշտում սպասվող հայտարարությունների և սահմանազատման գործընթացի դեմ հնարավոր հանրային դիմադրության առնչությամբ։ Ադրբեջանական կողմը հերթական անգամ «ռևանշիզմի» մեջ է մեղադրում հայկական քաղաքական ուժերին, որոնք բարձրաձայնում են Հայաստանի անվտանգային և տարածքային ամբողջականության խնդիրները։
Ակնհայտ է, որ Բաքվի համար ցանկացած քայլ, որն ուղղված է հայկական բնակավայրերի և ռազմավարական բարձունքների պաշտպանությանը, դիտվում է որպես «խոչընդոտ» իրենց պարտադրած սահմանազատման օրակարգին, ինչով էլ պայմանավորված է ադրբեջանական մամուլի կոշտ ու վիրավորական հռետորաբանությունը հայ գործիչների հասցեին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում