«Էներգետիկ հրադադար»․ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնության մասին
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հրաժարվել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ փոխադարձ հարվածներ հասցնելուց։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը պայմանավորված է հենց ռուս-ուկրաինական հակամարտությամբ և էներգետիկ օբյեկտների թիրախավորմամբ, այլ ոչ թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում Թրամփը նշել է, որ ուկրաինական կողմը համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ Ռուսաստանը, իր հերթին, պարտավորվել է նմանատիպ հարվածներ չհասցնել Ուկրաինայի տարածքում:
Այս հայտարարությանը նախորդել էին ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Կուշների հանդիպումները ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հաստատել էր, որ ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել է էներգետիկ օբյեկտների հարվածների դադարեցման հարցը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ աշնանը բանակցային գործընթացի վերսկսմանը, սակայն շեշտել էր, որ առանձին սեպտեմբերյան առաջարկները դեռևս առարկայական համաձայնագրերի չեն վերածվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում