Բաքուն ծրագրում է շահագործել Արցախի հանքավայրերը․ Ալիևը ներկայացրել է 2027–2030 թթ․ ծրագիրը
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լեռնահանքային և մետաղագործական արդյունաբերության զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2027–2030 թվականների պետական ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախագծով նախատեսվում է ոլորտի վերակառուցում և արտադրական ու տնտեսական կարողությունների ընդլայնում։
Ադրբեջանական «AZERTAC» պետական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի նախանշած ծրագրի շրջանակում նախատեսվում է շահագործման հանձնել բռնազավթված Արցախի և հարակից շրջանների՝ Քարվաճառի, Մարտակերտի և Կովսականի հանքավայրերը։
Ալիևի հայտարարության համաձայն՝ Մարտակերտի հանքավայրերում նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ Քարվաճառի և Կովսականի հանքավայրերում աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։
Արցախի բնական ռեսուրսների յուրացման ու շահագործման այս քաղաքականությունը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի նպատակները՝ օկուպացված տարածքների տնտեսական ռեսուրսներն առավելագույնս ծառայեցնել սեփական շահերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում