ԵԽԽՎ պատգամավոր Էդվարդ Լին ահազանգում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ճնշումների մասին
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրան հանրային ու միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանի իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և կոպտորեն միջամտում նրա ներքին գործերին։
«Բնականաբար, ես չեզոքություն եմ պահպանում հայաստանյան քաղաքական գործընթացների նկատմամբ և միանում եմ այս քննարկումների ընթացքում արդեն հնչած այն տեսակետներին, որոնք դատապարտում են ցանկացած արտաքին միջամտություն»,— նշել է Լին։
Միևնույն ժամանակ, եվրոպացի գործիչն առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել հենց գործող կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ որդեգրած քաղաքականության և վերաբերմունքի համատեքստում։
Էդվարդ Լին հիշեցրել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է», որն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ըստ պատգամավորի՝ այդ սպառնալիքը բխում է ոչ թե արտաքին թշնամուց, այլ հենց սեփական պետությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում